Հունիսի 23-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր այդ երկրի 2 զինծառայողների անհետանալու մասին, եւ հայտնել, որ նախնական տեղեկություններով նրանք հատել են հայ-ադրբեջանական սահմանը: Հայաստանի ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել էր ադրբեջանցի զինծառայողների կողմից սահմանը հատելու եւ Հայաստանի տարածքում հայտնվելու մասին լուրը:
Իջեւանի տարածաշրջանի Վազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանին հարցրինք, թե ինքը չի՞ լսել պայթյունի ձայն: Նա ասաց, որ կեսօրից հետո գյուղի սահմանագոտում կրակոցներ են հնչել եւ այդ ընթացքում՝ նաեւ պայթյունի ձայն: Հավելենք, որ վարկած կա, թե ադրբեջանցի զինյալները կարող էին սահմանին ականի վրա պայթել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ