Լրահոս
Օրվա լրահոսը

Թերմոս սառը թեյով: Ավակովի խորհուրդը հայ ցուցարարներին

Հունիս 24,2015 09:14

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել Հայաստանում ծավալվող վերջին իրադարձությունների կապակցությամբ, որը վերնագրել է՝ Թերմոս սառը թեյով

Իմ սիրելի Հայաստան,

Մեզ ծեծեցին ու ցրեցին Կիևի Կրեպոստնոյ նրբանցքում, քանդեցին մեր բարիկադները, թվում էր թե սրբեցին ու տարան հույսերը: Անզորությունից կոկորդներումս կծիկ էր: Ձմեռ էր, ձյուն էր գալիս, մենք Մայդան էինք վերադառնում 8 հոգով, ուկրաինական դրոշի ներքո, սառած, ծեծված և ձնաթաթախ:

Մենք մեզ հետ էինք տանում մեծ զինվորական թերմոս՝ միակ բանը, որ հաջողվեց դուրս բերել հատուկ ջոկատայինների կողմից ջարդուփշուր արած բարիկադների առաջին գծից: Ոտքերը ցավում էին: Ձեռքերը սառել էին սառնամանիքից՝ առանց ծեծկռտուքի ժամանակ կորցրած ձեռնոցների, իսկ մենք, մենք այդ անիծյալ ծանր 20 լիտրանոց զինվորական թերմոսը, որի մեջ արդեն սառած թեյ էր, տանում էինք մերոնց՝ Մայդան: Որպես խորհրդանիշ: Ինչպես չնահանջելու և ազատ լինելու մեր ձգտումը:

Ոչ մի ոսկե գեղմ չէր համեմատվի այդ թերմոսի արժեքի հետ, որը մենք այդ ժամանակ տարանք Մայդանի ճամբար: Մենք այդ ժամանակ այնտեղ տարանք այն թեյը՝ մենք մեզ հետ ճամբար տարանք ամուր կամքը դեպի ազատություն…

Թարգմանությունը՝ Lragir.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Арам says:

    Только тебя не хватало, клоун! Теперь понятно, откуда уши растут! Мне стыдно, что ты армянин! тебя проклинают миллионы украинцев! У вас руки по локоть крови! Иди к черту!

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930