Քիչ առաջ ոստիկանությունը հանեց ամբողջ գիշեր Բաղրամյան պողոտայում դրված փշալարերը: Ավելին՝ ոստիկանական շարքերը նվազեցին: Եթե ողջ գիշեր ոստիկանները մի քանի շարքով էին կանգնած, եւ մի քանի ժամը մեկ հերթափոխում էին, ապա այժմ ընդամենը մի շարքով են կանգնած:
Հիշեցնենք, որ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը նշել էր, որ իրենք կսպասեն մինչեւ ժամը 10-ը: Սակայն ավելի ուշ ասաց, որ ոչ մի հստակ ժամ չի որոշված՝ պողոտան ազատելու համար: