Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մամուլի ազգային ակումբը խստորեն դատապարտում է ոստիկանական բռնությունները

Հունիս 24,2015 08:57

«Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիան լուսաբանող լրագրողները հայտնվել են ոստիկանության բռնությունների թիրախում։

Հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը խաղաղ ցուցարարների վրա հարձակում գործած ոստիկանական ուժերը բռնություններ են կիրառել նաև լրագրողների հանդեպ և ջարդել նրանց տեխնիկական միջոցները, ոմանց՝ նաև բերման ենթարկել։ ՀՀ իշխանությունները այդպիսով փորձում են վախի մթնոլորտ ստեղծել լրագրողական միջավայրում՝ կոպտորեն խոչընդոտելով նրանց մասնագիտական իրավունքը՝ լուսաբանել խաղաղ ցույցը և ցուցարարների նկատմամբ ոստիկանության բռնի գործողությունները։

Մամուլի ազգային ակումբը խստորեն դատապարտում է ոստիկանական բռնությունները և պահանջում է դադարեցնել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների հանդեպ կիրառվող բռնի ուժը:

Մամուլի ազգային ակումբը կոչ է անում իրավասու մարմիններին պահպանել ազատ հավաքների անցկացման, խոսքի, մամուլի և տեղեկատվության ազատության՝ ՀՀ քաղաքացիների անբեկանելի և միջազգայնորեն ամրապնդված իրավունքները՝ հանուն Հայաստանի Հանրապետության:

ՄԱՄՈՒԼԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930