Անցած գիշեր ոստիկանությունը ուժային գործողությունների չի դիմել Բաղրամյան պողոտայում: Տեղում են ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը եւ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Քիչ առաջ նրանք ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում վստահեցրին, որ ոստիկանությունը չի պատրաստվում ցուցարարներին հեռացնել Բաղրամյան պողոտայից:
Շուրջ երկու ժամ առաջ ցույցի մասնակիցները ձեւակերպել են իրենց պահանջը՝ պահանջում են Սերժ Սարգսյանի կարգադրությունը՝ դադարեցնելու ՀԾԿՀ երկու որոշումների գործունեությունը, ըստ որոնց էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանում է։
Նրանք մինչեւ այսօր կեսօր ժամանակ են տվել կառավարությանը՝ պատասխանելու համար։
Ողջ գիշեր Բաղրամյան պողոտայում են մնացել նաեւ կենդանի պատ կազմած հայտնի անձինք:
Կարդացեք նաև
Նրանցից ոմանք լուսադեմին այլ ցուցարարների հետ միասին մաքրել են Բաղրամյան պողոտան: