Արդեն Բաղրամյան պողոտա են ժամանում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ կենդանի պատ կազմելու հայտ ներկայացրած հայտնի գործիչները: Մասնավորապես արդեն այստեղ են Արամ MP3-ը եւ «Վիտամին» ակումբի այլ անդամները՝ Գարիկ Պապոյանը, Վաչեն եւ այլք:
«Ֆիզիկական ուժ հասնելով մենք լուծման չենք հասնի,-ասաց Արամ MP3-ն:- Թող լուծվի բանակցությունների, խոսակցությունների միջոցով: Չենք ուզում, որ լինի կռիվ, ծեծ»:
Նաեւ հավելեց. «Մենք այստեղ ենք, որ պատնեշ լինենք, որ հանկարծ չլինի ընդհարում»: