Այս պահին Թումանյանի արձանի մոտից դեպի Բաղրամյան պողոտա են շարժվում մի քանի տասնյակ մարդիկ` ներկա եւ նախկին պատգամավորներ, մտավորականներ, հոգեւորականներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, փաստաբաններ, իրավաբաններ:
Նրանք, ինչպես իր կոչում նշել է Նիկոլ Փաշինյանը` ցուցարարների եւ ոստիկանների մեջ կենդանի պատ կազմելու, հնարավոր բախումները կանխելու նպատակով:
Նրանց թվում են Թեւան Պողոսյանը, Աղվան Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը, Խաչատուր Սուքիասյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Հեղինե Բիշարանը: