Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վերջին փորձն է, գնանք մի հատ էլ ժողովրդին իրազեկենք»

Հունիս 24,2015 00:15

«Ուղիղ եթեր»՝ այս պահին այս պահանջով «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամները փորձում են ժողովրդի ուշադրությունը հրավիրել եւ ասել, որ  հինգ հոգով գնում են հանդիպելու Սերժ Սարգսյանի հետ՝ իրենց պահանջի պատասխանը լսելու համար: Նրանք ասում են. «Մի մարդու պես ազատեք մեր եւ ոստիկանների միջեւ տարածքը, որպեսզի անվտանգությունը կարողանանք ճիշտ կազմակերպել»:

Ժողովուրդը սուլում է: «Դա արվում է ձեր իսկ անվտանգության համար, խնդրում ենք, դուրս եկեք բարիկադներից այս կողմ»,- նորից կոչ են անում նախաձեռնողները: Բարիկադները, որ իրենցից ներկայացնում են շրջված աղբամաններ, սկզբում բաժանում էին ոստիկաններին եւ ժողովրդին, բայց ժողովրդի մի մասն անցել է բարիկադներից այն կողմ: «Ով լրագրող չի, թող դուրս գա բարիկադներից այս կողմ»,-արդեն  որերորդ անգամ ապարդյուն գոչում են նախաձեռնողները:

Ըստ ուղիղ եթերով տրվող հեռարձակումների

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930