«Առավոտ»-ին տված բացառիկ հարցազրույցում ռուսաստանցի հայտնի հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Անդրեյ Պիոնտկովսկին անդրադառնալով Հարավային Կովկասում Ռուսաստանի կողմից տարվող քաղաքականությանը՝ նկատեց. «Ռուսաստանն ուժով ճնշում է, բայց հավատացեք, Ռուսաստանը կկորցնի: Այդպիսին է Ռուսաստանի քաղաքականությունը հետխորհրդային տարածքում, նրան թվում է, թե նա դիրքերն ամրապնդում է, բայց իրականում կորցնում է:
Ռուսաստանը կորցնում է հարգանքը, կորցնում է համակրանքը, կապվածությունը: 25 տարի ամրապնդում էինք հարաբերությունները Ուկրաինայի հետ, եւ ինչ հիմա, վերջ, վերջնականապես փչացրեցինք ամեն ինչ, երբեք այլեւս լավ հարաբերություններ չեն լինի: Ազդեցության նման ամրապնդումը միայն բացասական զգացողություններ է առաջացնում: Ես, որպես ռուս հայրենասեր, կարծում եմ, որ դա հակառուսական քաղաքականություն է, որովհետեւ Ռուսաստանը հակառակորդներ, նույնիսկ թշնամիներ է ծնում հետխորհրդային տարածքում»:
«Առավոտ» օրաթերթ
23.06.2015