Ռուսաստանը ուշի ուշով հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ հույս ունենալով, որ մոտ ապագայում իրավիճակը կկարգավորի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ խոսելով Երևանում էլեկտրաէներգիայի կասեցման դեմ բողոքի ցույցերի մասին։
«Հայաստանը մեր մերձավոր գործընկերն է, Հայաստանի, հայ ժողովրդի հետ մեզ միավորում են պատմական կապերը։ Իհարկե, մենք շատ ուշադիր հետևում ենք այնտեղ տեղի ունեցողին և, իհարկե, հույս ունենք, որ մոտ ապագայում իրավիճակը կկարգավորվի՝ օրենքի տառին համապատասխան և օրենքի խախտումներ չեն գրանցվի»,- «Ռիա Նովիստի»-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակը։