Մինչ նախաձեռնողները քննարկում են՝ ի՞նչ անել, գնա՞լ Սերժ Սարգսյանի մոտ «ո՛չ թալանին» պահանջի պատասխանը լսելու համար, թե՝ չգնալ եւ մնալ Բաղրամյան պողոտայում, հավաքվածները, որոնք, ըստ էության, չեն լսում, թե ինչ է կատարվում, կամ հեռանում են՝ չիմանալով ինչ անել, կամ գոռում-գոչում են:
Նախաձեռնողները դեռ չեն որոշել՝ գնալ, թե՞ չգնալ: Նրանց զգուշացնում են՝ մարդիկ հեռանում են, մի բան որոշեք, ասեք: Նկատենք, որ խոսափողը, որով խոսում են նախաձեռնողները, շատ ցածր ձայն ունի, եւ հեռվում կանգնածները անմասն են մնում իրադարձությունների զարգացումներից:
Ըստ ուղիղ եթերով հեռարձակումների