Ստամբուլում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր Հայաստանից մրցագորգ մտած չորս մարզիկներից միայն 50 կգ քաշային Ռազմիկ Միսակյանին է հաջողվել բարձրանալ պատվո պատվանդան: Եզրափակչում երիտասարդ ըմբիշը ռուսաստանցի Իսմայիլ Հաջիեւի հետ գոտեմարտում հաղթելիս է եղել 2-0 հաշվով, սակայն ի վերջո պարտվել միավորների 2-7 տարբերությամբ:
Վաղը պայքարը կսկսեն մեր եւս երեք ըմբիշներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ