Լրահոս
Օրվա լրահոսը

«Դու ո՞վ ես»: «Բա դո՞ւ ով ես». Բաղրամյան պողոտայում նախաձեռնողները իրար չեն հասկանում

Հունիս 23,2015 23:33

Սա Սերժ Սարգսյանի PR-ն է, նա ուզում է «Տարոն, սիրուն չի» ծրագրով առաջ գնալ, պետք չի գնալ նախագահի հետ հանդիպման: Սա «Ոչ թալանին» երթի ցուցարարների մի մասի կարծիքն է: «Մեզ հետաքրքիր չի ում PR-ն է, մեզ հետաքրքիր է, որ հասնենք մեր պահանջի կատարմանը: Մենք գնում ենք մեր պահանջի պատասխանը ստանալու, եւ մեզ պետք չի այստեղ արյուն թափվի»,-սա էլ ցուցարարների մյուս մասի կարծիքն է:

Վերջիններս պնդում են, որ ուղիղ եթեր հեռարձակող առնվազն երեք լրագրողի ներկայությամբ կարելի է գնալ նախագահական:

Այս պահին կարծես եկան համաձայնության, որ կարելի է գնալ պատասխանը լսելու: Հիմա քննարկում են, թե ովքե՞ր են գնալու:

Այժմ բարձրախոսով դիմում են ժողովրդին՝ գնա՞լ հանդիպման, բարձրանա՞լ Բաղրամյան 26, թե՞ չէ: «Գնացեք մի քանի հոգով, պատասխանը լսեք, եկեք»,-գոչում են: «Չունենք բարձրանալու»,- լսվում է մի այլ կողմից:

Ըստ ուղիղ եթերով հեռարձակումների

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930