Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը այս պահին բանակցում է «Ոչ թալանին» երթի կազմակերպիչների հետ՝ 3-5 հոգանոց խմբով Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու մասին: Մինչ այդ կազմակերպիչներն էին իրար մեջ բանակցում այդ հարցով, սակայն հնարավոր չէր լսել, թե ինչ են նրանք որոշել: Նկատենք, որ ցուցարարները չունեն նորմալ բարձրախոսներ
Իսկ հենց հիմա նախաձեռնող խումբը պպզած քննարկում է, թե ինչ են անելու հետո:Նրանք խոսում են այն մասին, որ միայն լրագրողների ներկայությամբ եւ ուղիղ եթերով հեռարձակմամբ կարելի է հանդիպել Ս.Սարգսյանի հետ, այն էլ՝ ոչ թե բանակցելու, այլ՝ իրենց պահանջի պատասխանը լսելու համար:
«Ում հետաքրքիր չի սակագնի բարձրացումը եւ եկել ա իրա շահերի համար, թող գնան իրանցով անեն: Հիմա իշխանափոխության համար չենք հավաքվել, եկել ենք մեր բարձրացրած հարցի լուծման համար»,-ասում է կազմակերպիչներից մեկը:
Արգիշտի Կիվիրյանը ասում է, որ դա Սերժի PR-ն է. «Ինքը կարող է ինքնուրույն կասեցնել, բայց ասում է՝ եկեք նստեք դեմս, հետո ես կկատարեմ: Սա նշանակում է, որ մենք այս առաջարկը երեկ մերժեցինք, եւ կուլ ենք տալիս ծեծվածներին եւ հետո գնում, սա ծառայեցնելու է իր PR-ին»: «Ջհանդամը ծառայեցնի, թող մեր ուզածն անի»,-արձագանքեց մյուսը:
Կարդացեք նաև
Ըստ ուղիղ եթերով տրվող հեռարձակումների