«Փաստինֆո»-ի տեղեկություններով, քննիչները զննում են Երևանի մի շարք հիմնարկների գրանցամատյանների այսօրվա գրառումները:
Զննությունը նպատակ ունի պարզել, թե էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիայից հետո քանի մարդ և ինչ վնասվածքներով է դիմել բուժհիմնարկներին՝ բուժօգնություն ստանալու համար:
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, նախնական տվյալներով՝ վնասվածքներ են ստացել 14 քաղաքացիներ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Փաստինֆո»-ի կայքում