Բաղրամյան պողոտայում լարված իրավիճակը շարունակվում է: Փոխոստիկանապետեր Հունան Պողոսյանն ու Վալերի Օսիպյանը շարունակում են բանակցել «Ոչ թալանին» երթի կազմակերպիչների հետ, համոզել նրանց, որ երկիրը եւ ոստիկանությունը թեեւ մանր, բայց հաստատուն քայլերով առաջ են գնում:
Այդ ընթացքում ցուցարարների վերջնամասում դեռահասների խումբը շարունակում է գոռալ-գոչել եւ սուլել: Մեկ այլ տեղ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը զրուցում է բարձրաստիճան ոստիկանի հետ:
Տարբեր հատվածներում տարբեր մարդիկ իրենց սրտի խոսքերն են ասում իշխանությունների եւ Բիբինի հասցեին:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ «Ոչ թալանին» նախաձեռնող խումբը քննարկում է հինգ հոգանոց խմբով Սերժ Սարգսյանի հետ հանդիպման հնարավորությունը՝ նրանց իրենց պահանջը փոխանցելու համար: Հանդիպումը պետք է հեռարձակվի առցանց հեռարձակում ապահովող երեք լրատվամիջոցների կողմից:
Կարդացեք նաև
Մասնավորապես՝ Արգիշտի Կիվիրյանը դեմ արտահայտվեց հանդիպմանը՝ նշելով, թե այն միավորներ կապահովի Սերժ Սարգսյանի համար, իսկ Նարեկ Սամսոնյանը՝ կողմ:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ