Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում խմբված ցուցարարներին մոտեցան փոխոստիկանապետեր Վալերի Օսիպյանը եւ Հունան Պողոսյանը: Հունան Պողոսյանը բարձրախոսով հայտարարեց, որ ցուցարարների մեջ սադրիչներ կան., եւ նրանք կարող են սադրել բախումներ, ոստիկանները չեն ուզում բռնություն գործադրել, սակայն իրավիճակը կարող է բարդանալ, եթե սադրանքներ լինեն: Հունան Պողոսյանը խնդրեց ուշադիր լինել եւ հեռացնել սադրիչներին ցուցարարների շարքերից:
Այս պահի դրությամբ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում խմբված ցուցարարները, ըստ էության, չգիտեն, թե ինչ անել, չունեն գործողությունների պլան, չունեն իրենց ուղղորդողներ: Նրանց գործողություններն, ըստ էության անկառավարելի եւ անղեկավարելի են: Հատկապես դեռահաս տղաների մի խումբ՝ 15-17 տարեկան, իրեն բավականին վատ է պահում՝ հայհոյանքներ են տեղում:
Ցուցարարների հետնամասում՝ Գրողների միությունից դեպի վեր, ոստիկանական պատ է շարված, եւ, ըստ լուրերի, քանի որ այն կողմ անցնել եւ ստուգել լուրերի իսկությունը հնարավոր չէ, այդտեղ փշալարեր եւ ջրցան մեքենաներ կան:
Կարդացեք նաև
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ