ՀՀ նախագահի նստավայրի մոտակայքում պատ կազմած ոստիկանները բողոքի ակցիայի մասնակիցների վանկարկումները խլացնելու համար մահակներով վահաններին էին դմբդմբացնում, մի քանի մետր այն կողմ բողոքի ակցիայի երթի մասնակիցները` թմբուկներով: Երթի մասնակիցները շուրջ պար բռնած ազգային պարեր էին պարում` հայտարարելով, որ Հայաստանն անկախ է, ազատ է եւ որեւէ մեկը չի կարող սահմանափակել ազատ հավաքներ անելու քաղաքացիների իրավունքը:
Մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ