Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստում վեհաժողովը ՀՀ-ի կողմից ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ներկայացված Արմեն Հարությունյանին ընտրեց ՄԻԵԴ դատավոր: Արմեն Հարությունյանը դատավոր է ընտրվել ձայների մեծամասնությամբ: Նա ՄԻԵԴ դատավորի պաշտոնը կստանձնի ինը տարի ժամկետով, կսկսի պաշտոնավարել ոչ ուշ, քան ընտրությունից երեք ամիս անց:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ