Վալերի Օսիպյանին հիշեցրին, որ նրանք քաղաքացիների վճարած հարկերից են աշխատավարձ ստանում
Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի մասնակիցներին սպասում էին ոստիկանները, որոնք մի քանի շերտից պատ էին կազմել մահակներով ու պաշտպանիչ վահաններով: Նրանցից առաջ կանգնած էր փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը ռադիոկապով իրադրությունն էր զեկուցում վերեւներին` ձեռքի հետ էլ ակցիայի մասնակիցներին հորդորում ոստիկանների ու ցուցարարների միջեւ հեռավորությունը չխախտել, հետ կանգնել:
Ակցիայի մասնակիցներն էլ հակադարձելով Վալերի Օսիպյանին հորդորում էին` «մի քիչ հարգանք ունենալ սեփական ժողովրդի նկատմամբ եւ կոպիտ միջոցներ չկիրառել»: Փոխոստիկանապետն ի պատասխան ասաց, որ իրենք իրենց գործն են անում: Ակտիվիստներից մեկը պարոն Օսիպյանին հիշեցրեց, որ ոստիկանությունը քաղաքացիների վճարած հարկերից է աշխատավարձ ստանում եւ պարտավոր է հարգանքով վերաբերվել նման բողոքի ակցիաներին:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ