Հունիսի 21-ին, ժամը 19.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շրջանային փողոցի թիվ 2/2 հասցեի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրանցքը, ինչի հետևանքով ուղևորը` 2002 թ. ծնված Գեորգի Ստեփանյանը, տեղափոխվել է հիվանդանոց:
Հունիսի 22-ին, ժամը 14.00-ին, Գ. Ստեփանյանը հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել է:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն