Հանրային կյանքի կարեւորագույն հիմնախնդիրներին նվիրված յուրաքանչյուր իրադարձություն ստույգ, օպերատիվ լուսաբանման խնդիր ունի, որն իրականացնողների անմիջական պարտականությունը լրագրողներինն է:
Անհերքելի ճշմարտություն է եւ ժողովրդավարական երկրների համար օրենք, որ հավաքների, երթերի ժամանակ ուժային կառույցներն իրավունք չունեն խոչընդոտելու լրագրողների մասնագիտական գործունեությունը:
Սակայն երիտասարդների Բաղրամյան պողոտայով հունիսի 22, 23-ի երթը լուսաբանող լրագրողների նկատմամբ, ցավոք, կիրառվել է ուժ՝ խլելով, նաեւ կոտրելով նրանց լուսանկարահանող գործիքները, անտեսելով առկա տարբերիչ նշանները:
Հայաստանի ժուռնալիստների միությունն իր մտահոգությունն է հայտնում իրենց մասնագիտական պարտքը կատարողների նկատմամբ բիրտ ուժ, վարչական ձերբակալում կիրառելու կապակցությամբ եւ հույս է հայտնում, որ հանգամանալից քննության արդյունքում մեղավորները կպատժվեն:
Կարդացեք նաև
Հայաստանի ժուռնալիստների միություն