Լրահոս
Օրվա լրահոսը

«Amnesty International». Ոստիկանությունը չպետք է ջրցան մեքենա կիրառի խաղաղ ցուցարարների նկատմամբ

Հունիս 23,2015 21:23

Հայաստանի իշխանությունները պետք է արագ ապահովեն անաչառ, անկախ եւ մանրակրկիտ հետաքննություն խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից չափից ավելի մեծ ուժ կիրառելու գործով: Այս մասին, անդրադառնալով այսօր Երեւանում ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ իրականացված բռնություններին, կոչ է արել «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

«Հայաստանի իշխանությունների կողմից խաղաղ ցուցարարներին ցրելը ծանր մարտավարություն է, որից պետք է խուսափել, որպեսզի պահպանվի խոսքի եւ հավաքների ազատությունը: Տեսանյութերը, որոնք ցույց են տալիս խաղաղ ցուցարարների վրա ջրցան մեքենաներից ջրի արձակումը, որի արդյունքում նրանք ընկնում էին գետնին, մտահոգություն պատճառ է»,- ասել է «Amnesty International»-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրի տնօրենի տեղակալ Դենիս Կրիվոշեւը:

Նա նշել է, որ նույնիսկ այն դեպքում, երբ նախնական զգուշացումներ են եղել, ջրցան մեքենաների օգտագործումն, ամենայն հավանականում, կարող է վնասվածքների պատճառ դառնալ եւ չպետք է երբեւիցե կիրառվի խաղաղ ցուցարարների նկատմամբ: «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի իշխանությունները քննում ցուցարարների կատարած «խուլիգանությունը» եւ չեն քննում ոստիկանության ծանր պատասխանը»:

Դենիս Կրիվոշեւը կարծում է, որ նրանք պետք է անաչառ եւ անկախ հետաքննություն անցկացնեն ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման շուրջ, որոնք թեեւ խոչընդոտում էին երթեւեկությանը, բայց խաղաղ էին: «Ցանկացած անվտանգություն ուժ, որը պատասխանատու է բռնությունների համար պետք է կարգապահական կամ քրեական հետապնդման ենթարկվի: Այն մեղադրանքները, որ ոստիկանությունը թիրախավորել էր լրագրողներին` մտահոգիչ հետեւանքներ կունենա խոսքի ազատության համար եւ պետք է նույնպես անկախ հետաքննության ենթարկվի»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. «Առավոտ»,կրակի վրա յուղ մի լցրու:Ուր էիր,գայիր,ասածդ չափը ցույց տայիր:Էդ ո՞ր երկրում ես տեսել,որ ոստիկանությունը ցույցը ցրի «չափավոր ձեւով»:Գուցե 70 ական թվերին բռնեիր Ամերիկայի նախագահի ձեռքը երբ նրա հրամանով ուղղաթիռներից ռմբակոծվեցին եւ գնդակոծվեցին նեգրական թաղամասերը:Ինձ չհասկացող խելառների համար ասեմ,որ սրանով ոստիկանության գովքը չեմ անում:Ասում եմ այն,ինչ առհասարակ բնորոշ է ոստիկանությանը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930