«Ես լրջորեն մտահոգված եմ Երեւանում այսօր տեղի ունեցած խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ: Տեղեկությունը, որ ստացել եմ լրագրողների դեմ կիրառված բռնության դեպքերի, նրանց ձերբակալության եւ իրենց սարքավորումները վնասելու մասին, շատ մտահոգիչ է»,- այս մասին Ֆեյսբուքի եւ Թվիթերի իր պաշտոնական էջերում գրել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը:
Նա նշել է, որ ԶԼՄ-ները պետք է հնարավորություն ունենան աշխատելու անվտանգ եւ ազատ միջավայրում: «Ես Հայաստանի իշխանություններին կոչ եմ անում հարգելու մարդու միջազգային իրավունքների հարցով իրենց պարտականությունները, մասնավորապես` խաղաղ հավաքների ազատության եւ խոսքի ազատության հետ կապված, եւ հաշվի առնել դա ձերբակալության ժամանակ օրինապահների կիրառած ուժի եւ չարաշահման դեպքերում»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ