Այս պահին «Ոչ թալանին» երթի մասնակիցները հավաքված են է Բաղրամյանի վրա՝ Գրողների միության մոտ, նրանցից մոտ 10 մետր հեռավորության վրա ոստիկանները պատ են կազմել՝ թույլ չտալով, որ երթ անողները առաջանան:
Ցուցարարները ոստիկաններին հորդորում են, որ նրանք էլ միանան ակցիային, քանի որ նրանք էլ «մեր բոլորի եղբայրներն են, հարազատներն են, ամուսիններն են», եւ նրանց ընտանիքներն էլ են տուժվելու էլեկտրաէներգիայի թանկացումից:
Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորում է կարգը չխախտել, առաջ չգալ: Երթի կազմակերպիչները նույնպես ակցիայի մասնակիցներին հորդորում են զսպվածություն դրսեւորել, հետ գնալ, չենթարկվել ոստիկանների սադրանքներին, քանի որ ոստիկանները սադրանքների վարպետ են, ցանկանում են, որ բախում լինի: Ցուցարարները հիմնականում կանգնած են, որեւէ գործողություն չի կատարվում, նրանք գոռում են «ամոթ, ամոթ» եւ կարճ ելույթներ են ունենում՝ ամոթանք տալով իշխանություններին:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ