«Մենք չունենք արյուն, փառք տիրոջը»,- այսպես արձագանքեց ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը Երեւան քաղաքի ոստիկանության վարչության շենքի դիմաց՝ արձագանքելով ԳԱԼԱ-ի լրագրողի հարցին, թե ինչ գնահատական կտա այսօր վաղ առավոտյան ոստիկանության կողմից ձեռնարկված գործողություններին, որոնց արդյունքում ծեծի ենթարկվեցին խաղաղ նստացույցի մասնակից քաղաքացիները, ծեծվեցին ու բերման ենթարկվեցին լրագրողներ ու ակտիվիստներ:
Վ. Գասպարյանն ընդհանուր առմամբ ոստիկանության գործողությունները որակում է օրինաչափ:
Ըստ ՀՀ ոստիկանապետի՝ ինքը վերանայել է լրատվամիջոցների նկատմամբ ոստիկանների գործողությունները եւ այն կարծիքին է, որ կան թերություններ:
«Հայցում եմ ներողամտություն, իհարկե, ծառայողական քննություն նշանակել ենք, մենք դա կկարգավորենք: Գիտեմ, որ եղել է լրատվական տեխնիկայի ինչ-որ կոտրումներ, կարծում եմ ոստիկանությունը կվերականգնի լրատվական միջոցներին հասցված նյութական վնասները»,- ասաց Վ.Գասպարյանը:
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ ԳԱԼԱ-ի կայքում