Այս պահին Ազատության հրապարակի ցույցի մասնակիցները կրկին շարժվեցին Բաղրամյան պողոտա՝ նախագահի նստավայր:
Ազատության հրապարակից՝ երթի մասնակիցները փակեցին ամբողջ Մաշտոցի պողոտան, այնուհետեւ Բաղրամյան պողոտան:
Ուշագրավ է, որ երթը ոչ մի ոստիկան չի հսկում, ուղեկցում:
Կարդացեք նաև
Բոլոր ոստիկանները, ներքին զորքերը Բաղրամյան պողոտայում են, եւ պատ կանգնած սպասում են ցուցարարներին: Այստեղ է բերվել նաեւ հատուկ տեխնիկա:
«Ամոթ, ամոթ վանկարկումներով» ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի նախագահական: