Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոստիկանին ռադիոկապով հրահանգեցին երթը ցրել, մինչեւ ոստիկանական զորքերը կհասնեն նախագահական. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հունիս 23,2015 19:40

Երթով դեպի Բաղրամյան 26 գնացող բողոքի ակցիայի մասնակիցները Մաշտոցի պողոտայի եւ Բաղրամյան փողոցի խաչմերուկից որոշեցին հետ դառնալ Ազատության հրապարակ: Մինչ երթը շարժվում էր դեպի ՀՀ նախագահի նստավայր ոստիկանության զորքերը վազքով եւ ոստիկանական մեքենաներով շարժվեցին ուղիղ նախագահական: Ճանապարհի եզրով կանգնած ոստիկանները հսկում էին, որ ակցիայի մասնակիցները դուրս չգան փողոց:

DSC01568

DSC01585 DSC01570

DSC01575

Aravot.am-ն ականատես եղավ, թե ինչպես ոստիկաններից մեկը ռադիոկապով հրահանգ ստացավ ցրել ակցիան եւ չթողնել մոտենալ նախագահականին մինչեւ որ ոստիկանական զորքերը կհասնեն նախագահի նստավայր: Չի բացառվում, որ այս մասին տեղեկացրին նաեւ ակցիայի կազմակերպիչներին, որոնք միանգամից փոխեցին նախագահական գնալու մտադրությունը պատճառաբանելով՝ «Իմաստը ո՞րն է, որ գնանք նախագահական, նորից ծեծ լինի, մեր նպատակը դա չէ, մենք կսպասենք մինչեւ մեր ընկերներին էլ կազատեն եւ հետագա քայլերի ծրագիր կմշակենք»:

Վերադառնալով Ազատության հրապարակ՝ ակցիայի մասնակիցներին կազմակերպիչները կոչ արեցին լսել միայն կազմակերպիչների հրահանգները, անկախ նրանից հայտնի մարդ ինչ-որ ցուցումներ կտա՝ չենթարկվեն: Ըստ նրանց կես ժամից իրենց կմիանան «Ոչ թալանին» նախաձեռնության մնացած անդամները, որոնք այս պահին դեռ ոստիկանությունում են եւ միասին կքննարկեն հետագա անելիքները:

MHM97002

Ակցիայի մասնակիցներին միացավ նախաձեռնության ակտիվ անդամ Մաքսիմ Սարգսյանը, որը ժամեր շարունակ ոստիկանությունում էր գտնվում եւ վատառողջ էր: Նրան դիմավորեցին ծափահարություններով, «մեր տղան է գալիս», «մեռնեմ ջանին», «քեզ հետ ենք, քեզ մենակ չենք թողնի» վանկարկումներով: Նա բարձրացավ հարթակ, սակայն վատառողջ լինելու պատճառով չկարողացավ երկար խոսել:

Ի դեպ, Ազատության հրապարակի երթին մասնակցելու էին եկել նաեւ սփյուռքահայեր, այստեղ ապրող սիրիահայեր:

Այս պահին Ազատության հրապարակում են նաեւ Արամ Զավենի Սարգսյանը, Դավիթ Շահնազարյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Արմեն Մարտիրոսյանը, Անուշ Սեդրակյանը եւ այլ քաղաքական եւ հասարակական գործիչներ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930