Այս պահին օպերայի մոտ՝ Սայաթ-Նովա-Բաղրամյան-Մաշտոց խաչմերուկում հավաքված են ընդդեմ էլեկտրական էներգիայի թանկացման բողոքող ցուցարարները: Ազատության հրապարակում մի քանի կարճ ելույթներից հետո նրանք որոշեցին երթով գնալ դեպի Բաղրամյան, սակայն այս պահին նրանց մեջ հակասություններ են առաջացել, մի մասը պնդում է, որ պետք է գնալ Բաղրամյան 26, մյուս հատվածը պնդում է, որ պետք է հետ վերադառնալ դեպի Ազատության հրապարակ: Երթեւեկությունը կանգնած է:
Եվ այնուամենայնիվ, նրանք վերադարձան դեպի Ազատության հրապարակ:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Լուսանկարը՝ Վիգեն Ավանեսյանի