Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ գլխավոր քարտուղար. «Հակամարտությունը երբեմն շատ վտանգավոր է դառնում»

Հունիս 23,2015 18:40

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի ելույթից հետո ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը բարձրացրեց ադրբեջանցի փախստականների հարցը՝ նշելով, թե ոչ մի դրական արդյունք չեն նկատում:

Թորբյորն Յագլանդը նշեց. «Դուք ինձնից լավ գիտեք, որ այդ հարցերը խճճված են: Բայց մենք չենք կարող խառնվել բանակցությունների գործընթացին, դրանով զբաղվում է Մինսկի խումբը: Այո, ես էլ եմ կարծում, որ այս հարցի կարգավորման դեպքում արդյունքի չենք հասել, բայց ես, եթե հայտարարեմ, թե մենք ինչ կոնկրետ քայլեր ենք ձեռնարկում, գուցե իրավիճակին խանգարե՞նք»:

Այնուհետև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Վահան Բաբայանը վեհաժողովին տեղեկացրեց, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, թե ադրբեջանական զինված ուժերը միշտ պատրաստ են ոչնչացնել հայերին, իրենց բանակի զինանոցում կան տեղական եւ արտասահմանյան արտադրության նոր, որակյալ, ճշգրիտ եւ մեծ կործանարար ուժ ունեցող զենքեր ու հարցրեց՝ ո՞րն է ԵԽ գլխավոր քարտուղարի գնահատականը այս հայտարարությանը: Նա հայտարարեց. «Ես այդ հայտարարությունը չեմ տեսել, բայց, ընդհանուր առմամբ ինչ վերաբերում է այս հակամարտությանը, որը երբեմն շատ վտանգավոր է դառնում, ԵԽԽՎ-ն չունի որևէ մանդատ հակամարտության կարգավորման համար: Կարգավորման ձևաչափը Մինսկի խմբի ձևաչափն է, մենք չունենք դերակատարություն այդ հարցում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930