Այսօր լուսադեմին ոստիկանների կողմից բռնության ենթարկված մի քանի լրագրողներ «Հայելի» ակումբում ներկայացրեցին թե ինչպես են ոստիկանները նրանց հետ վարվել:
Ասուլիսին ներկա էին ընդամենը 3 լրագրողներ, «Հետք» պարբերականի լրագրող Անի Հովհաննիսյանն ասաց՝ ցավալի է, որ 3 լրագրող են ներկա ասուլիսին, քանի որ իրականում շատ լրագրողներ են բռնության ենթարկվել ու շատ լրագրողների մասնագիտական աշխատանքն են խոչընդոտել ոստիկանները:
Անի Հովհաննիսյանը պատմեց, որ ոստիկանները սեռական բնույթի հայհոյանքներ են տվել, ստորացրել քաղաքացիներին, ոստիկանության Մալաթիայի բաժանմունքում 1in.am-ի լրագրողի տեսախցիկը խլել, իսկ մինչ այդ նրա բեյջը վերցրել ու պատռել: Անի Հովհաննիսյանի պատմելով, առավոտյան ժամը 5.30 -ի սահմաններում ինքը, քույրն ու ընկերը եղել են Բաղրամյան պողոտայում եւ նկատել են թե ինչպես են քաղաքացիական հագուստով մոտ 20 ոստիկաններ մի քաղաքացու հարվածում, որին հետո տարել են մեքենա նստացրել: Ապա, լրագրողը նույն փողոցում նկատել է, որ ոստիկանները եւս մի քաղաքացու էլ գցել էին գետնին ու հարվածում էին: Ըստ լրագրողի, ոստիկանները խլել են նրա քրոջ հեռախոսը,որով վերջինս նկարում էր: Երբ Անին իր քրոջ եւ ընկերոջ հետ շարժվել է Սայաթ-Նովա փողոց, նրանց հետեւիս քաղաքացիական հագուստով ոստիկան է վազել.«Մի խոշոր ոստիկան, կատաղած ցի հայացքով վազում էր մեր կողմ»: Հետո ոստիկանները նրանց տարել են Կենտրոնի բաժին, ապա՝ Մալաթիայի, որտեղի ոստիկանները թույլ չեն տվել Անիին անգամ զուգարան գնալ, պատճառաբանելով՝ կնկարես:
Կարդացեք նաև
«Հետքի» մեկ այլ լրագրող Հրանտ Գալստյանն էլ պատմեց, որ ակցիային մասնակցել է այն պահին, երբ ոստիկանները Բաղրամյան պողոտայի մոտ շղթա էին կազմել, որպեսզի թույլ չտային ցուցարարներին շարժվել Բաղրամյան 26՝ նախագահի նստավայր:
Թե ինչպես են բերման ենթարկել լրագրողին, եւ ինչպես են վարվել ոստիկանական բաժանմունքում՝ դիտեք տեսանյութում
News.am-ի լրագրող Աիդա Հովհաննիսյանն էլ պատմեց,որ իր տեսախցիկը ոստիկանները խլել են Ազատության հրապարակում. Լրատվամիջոցն արդեն դիմել է ոստիկանություն., բայց տեսախցիկը, որի հիշողության քարտի վրա տեսանկարահանած բազմաթիվ նյութեր կան, դեռ չեն վերադարձրել:
Մանրամասները՝ տեսանյութում
https://www.youtube.com/watch?v=nw5Ii9m4E-k&feature=youtu.be
Նելլի ԲԱԲԱՅԱՆ