Առավոտյան ժամը 6-ից Սբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել Բաղրամյան պողոտայի վրա ոստիկանության ուժերի կողմից ծեծի ենթարկված 11 ակտիվիստ, որից 5-ը` աղջիկ:
Բժշկական կենտրոնում էր նաեւ Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանը, որի աչքերը տուժել էին ջրցան մեքենաների արձակած ուժեղ շիթից, հետազոտություն էր անցնում ակնաբույժի մոտ: Նրա աչքերը ուռած էին, կարմրած, նա հազիվ էր կարողանում բացել կոպերը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ