Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ներկայացուցիչը՝ հայ լրագրողների վրա հարձակման մասին. «Լրագրողների անվտանգությունը պետք է միշտ ապահովվի»

Հունիս 23,2015 17:21

ԵԱՀԿ ԶԼՄ­-ների ազատության հարցով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը այսօր ասել է, որ լրագրողների անվտանգությունը միշտ պետք է ապահովվի: Նա արձագանքել է այսօր լուսադեմին «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության նստացույցը ցրելիս լրագրողների նկատմամբ իրականացված բռնություններին:

«Մեդիան ունի իրավունք լուսաբանելու հանրային միջոցառումները եւ լրագրողները պետք է կարողանան ազատ եւ ապահով վիճակում տեղեկություններ հաղորդել, առանց վախենալու ոտնձգություններից եւ ահաբեկումներից»,- մասնավորապես նշել է նա:

Դունյա Միյատովիչը նաեւ կոչ է արել Հայաստանի իշխանություններին՝ անհապաղ հետաքննել այս միջադեպերը եւ քայլեր ձեռնարկել ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ իրավապահների ներկայացուցիչների զսպվածությունը ապահովելու համար:

Հաղորդվում է, որ Միյատովիչն այժմ Բոննում է եւ մասնակցում է «Deutsche Welle» գլոբալ մեդիա ֆորումին:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Арам says:

    Почему не напечатали мой коммент? Значит я дважды прав,что у нас нет свободных СМИ! Трусишки))))

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930