Հունիսի 22-ի երեկոյան հոսանքի գների պլանավորած թանկացման դեմ բողոքի դուրս եկած ցուցարարների և ոստիկանների պատասխանատու ու ընդհանուր առմամբ հարգալից վերաբերմունքը քաջալերող էր: Խոսքի ու հանրահավաքների ազատությունը ցանկացած ժողովրդավարության հիմնարար իրավունքներն են և մեզ համար ուրախալի էր տեսնել, որ երկու կողմերն էլ գործում էին հարգելով այս իրավունքներն ու զերծ մնալով լարվածության սրումից:
Սակայն մենք մտահոգված ենք հունիսի 23-ի առավոտյան ցուցարարներին ցրելու ընթացքում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման, ինչպես նաև ոստիկանության բաժանմունքներում տեղ գտած բռնությունների մասին հաղորդումներով: Բացի այդ, մեզ անհանգստացնում են հաղորդումներն այն մասին, որ գործողության իրականացման ընթացքում հատուկ թիրախ են հանդիսացել լրագրողներն ու նրանց սարքավորումները: Հրամայական է, որ կառավարությունը ՀՀ օրենսդրության շրջանակում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման մասին հաղորդումների ամբողջական ու թափանցիկ քննություն անցկացնի :
ԱՄՆ դեսպանություն
У меня тоже есть объявление, скорее вопрос______Ув. Президент С. Саргсян! Кто руководит нашей страной? Вы, или посольство США? Или посол Германии? Или Радио “Свобода”??? Грайр Тамразян имеет больше власти в стране, чем Вы! А послу хочу спросить–сколько человек было убито полицией за один месяц в Вашей стране????
Բոլորը գիտեն,որ Հայաստանին (դեռ) խեղդում-մեկուսացնում է «դաշնակից» Ռուսաստանը: Ապրի ԱՄՆ դեսպանատունը: ԱՄՆ = աշխարհի միակ գո՛րծ անող դեմոկրատիան: