Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքից այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված ակտիվիստներին տանում են նարկոլոգիական դիսպանսեր: Բերման ենթարկվածներն ունեն վկայի կարգավիճակ:
Սկզբում երկու աղջիկների բաժանմունքի դիմաց հավաքվածները կարողացան համոզել, որպեսզի չնստեն մեքենան, որն, ի դեպ, ոստիկանության մեքենա չէ, սակայն, այնուհետեւ բերման ենթարկվածներին դուրս հանեցին ոստիկանության մյուս դռնից, իսկ հավաքվածների վրա փակեցին դարպասները, որպեսզի նրանք չկարողանան մոտենալ բերման ենթարկվածներին:
Այնուհետեւ բերման ենթարկվածների մյուս խմբին բաժանմունքի կենտրոնական մուտքից էին տանում, հավաքվածները շրջափակել էին մեքենան եւ կոչ էին անում բերման ենթարկվածներին՝ չգնալ ոստիկանների հետ: Հավաքվածներին անհանգստացնում էր այն փաստը, որ բերման ենթարկվածներին անհայտ մեքենաներով էին տեղափոխում:
Նարկոլոգիական դիսպանսեր արդեն տեղափոխվել են Գյումրու «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արամ Մանուկյանը, Հիմնադիր խորհրդարանի անդամ Շահեն Պողոսյանը:
Կարդացեք նաև
Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ չեն բացատրում, որ բերման ենթարկվածները կարող են չգնալ դիսպանսեր, ոստիկաններից մեկը պատասխանեց, որ հենց դիսպանսերում նրանք կարող են հրաժարվել:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ