Լրահոս
Օրվա լրահոսը

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի արձագանքը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ

Հունիս 23,2015 16:23

Խիստ մտահոգված լինելով այսօր Երեւանի կենտրոնում տեղի ունեցած դեպքերով, ինչպես նաեւ դրանց հետեւանքով հարյուրավոր խաղաղ ցուցարարների, այդ թվում նաեւ՝ լրագրողների նկատմամբ Ոստիկանության կիրառած անհամաչափ ֆիզիկական ուժիեւ ակտիվիստներին պատճառած մարմնական վնասվածքների կապակցությամբ՝ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը սեփական նախաձեռնությամբ վարույթ է հարուցել:

Լուսադեմին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ Օմբուդսմենը հարցադրումներ է ուղղել Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին, Առողջապահության նախարար ԱրմենՄուրադյանին: Հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ հարցադրումներին պատասխանելու համար սահմանվել է նվազագույն 3-օրյա ժամկետ:

Ըստ գրության` զանգվածային լրատվության միջոցներում լայնորեն տարածված տեսագրությունների ուսումնասիրության արդյունքում առերեւույթ իրավաչափության խնդիր է առաջանում Ոստիկանության ծառայողների` մի շարք քաղաքացիներինկատմամբ իրականացրած գործողությունների վերաբերյալ:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությանը, կիրառված ֆիզիկական ուժին եւ ցուցարարներին հասցրած մարմնական վնասվածքներին, հավաքը ցրելուն ուղղված գործողություններիիրավաչափությանը, Ոստիկանության ծառայողների՝ քաղաքացիական հագուստով գործելու եւ ակտիվիստների նկատմամբ ուժի կիրառման, ինչպես նաեւ մի շարք քաղաքացիների հասցեին հնչեցրած հայհոյանքների օգտագործման դեպքերին:

Ոստիկանության եւ ՀՔԾ-ի գրություններում անդրադարձ կա բազմաթիվ լրագրողների նկատմամբ կիրառած բռնության, լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման, Ոստիկանության ծառայողների կողմից նրանց տեսանկարահանողսարքերի վնասման ու ոստիկանական բաժիններ լրագրողներին բերման ենթարկելու իրավաչափության հարցերին:

Առողջապահության նախարարին հասցեագրված գրության մեջ անդրադարձ կա ակտիվիստների նկատմամբ առաջին բժշկական օգնության ոչ պատշաճ ցուցաբերման դեպքերին:

Օմբուդսմենը եւ իր աշխատակազմը շարունակելու են ուշադրության կենտրոնում պահել միջադեպի հետ կապված բոլոր գործերը եւ իրենց լիազորությունների շրջանակներում գործադրել հնարավոր բոլոր միջոցները՝ պաշտպանելու խաղաղ հավաքիմասնակիցների եւ լրագրողների իրավունքները:

 

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930