Լրահոս
Օրվա լրահոսը

 Նորից ժամկետը խախտվեց

Հունիս 23,2015 16:21

Կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը մայիսի 31-ին հայտարարել է, որ 20 օրից կգործարկվի Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհը, ճանապարհի բացում կկատարվի:

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանը հայտնեց, որ ճանապարհի ասֆալտապատումն արդեն ավարտված է, ընթացքի մեջ են ճանապարհի անվտանգության հենապատերի կառուցումը, ճանապարհային երթեւեկության նշանների տեղադրումը: Գյուղապետն ասաց, որ դրանք կավարտվեն մեկ շաբաթից:

Վազաշեն-Պառավաքար 3.2 կմ երկարությամբ շրջանցիկ ավտոճանապարհի շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2014թ. հունիսին: Այն 1.8 կմ-ով կրճատելու է այդ տարածքում երթեւեկությունը եւ ապահովելու է սահմանամերձ հատվածում երթեւեկի անվտանգությունը դիմացի բարձունքներում գտնվող ադրբեջանական հենակետերից արձակվող կրակոցներից: Այդ ճանապարհի շինարարության մրցույթը շահեց եւ այն կառուցում էր Իջեւանի ճՇՇ-ն:

2014թ. սեպտեմբերին փոխվեց ճանապարհի կառուցապատողը, գործը տրվեց Երեւանի «Խաչհար» ՍՊԸ-ին: Այդ ընկերությունը պարտավորվել էր մինչեւ 2014թ. հոկտեմբերի վերջ ավարտել ճանապարհի շինարարությունը: Ռազմավարական նշանակության ճանապարհի գործարկումը հրատապ խնդիր է: 2013 թվականի ընթացքում այդ հատվածում ադրբեջանական կրակոցներից 3 զինվորական է զոհվել, եղել է 11 վիրավոր, որից 2-ը՝ քաղաքացիական անձ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհի շրջանցիկ հատվածի վերաբերյալ լրագրողի կողմից բարձրացված բոլոր մտորումներն իշխանությունների կողմից չարդարացված ձևով անտեսվում են: Ինչ վերաբերվում է ճանապարհի բացման ձգձգմանը, ապա այս պարագայում էականը երթևեկի անվտանգության իրական ապահովումն է, որը սակայն խիստ վիճահարույց է: Եթե անվտանգության ապահովման համար հենապատեր են կառուցում, ուրեմն ի սկզբանե նոր կառուցվող հատվածը ևս հակառակորդի հասանելիության զոնայում է գտնվել, – հնարավոր չեր արդյոք նախկին ճանապարհի եզրով նմանատիպ անվտանգության հենապատեր կառուցել կամ առավել էժան ու արդյունավետ այլ լուծումներ գտնել, – որքանով են անվտանգ մետաղյա ցանցերով /գաբիոններով/ 3-ից 5 մետր բարձրության հենապատերի կառուցումը, առավել ևս, որ հակառակորդը կարող է խոշոր տրամաչափի զինատեսակների օգտնությամբ այն քանդել ու փակել ճանապարհի երթևեկելի մասը, – որքանով է արդյունավետ աշխատելու նոր կառուցվող ճանապարհը ձմեռվա ամիսներին, հաշվի առնելով նաև այն, որ այդ հատվածը հիմնականում հյուսիսային թեքության վրա է գտնվում և ի վերջո, – այս բացթողումների համար ով պետք է պատասխան տա?:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930