Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հիվանդանոցում են բերման ենթարկվածներից 3-4 հոգի (տեսանյութ)

Հունիս 23,2015 16:01

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ռեանիմացիոն բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հիվանդների հոսքը նկատվել է առավոտյան ժամը 6-ի սահմաններում: Միանգամից 6 հոգի է ընդունվել հիվանդանոց, մեկ ժամ անց գումարվել են եւս երկուսը. «8 հոգու հետազոտեցինք, տրավմատիկ լուրջ ախտահարումներ չենք հայտնաբերել: Առկա էին փափուկ հյուսվածքների սալջարդ, քերծվածքներ, երկու տղամարդու մոտ առկա էր ակնակապիճների վնասում ջրային շիթից: Զննվելուց հետո նրանք դուրս են գրվել»:

Սամվել Կարապետյանն ասաց, որ  մարմնական վնասվածքները լուրջ չեն: Նա մեզ հայտնեց, որ կոտրվածքներ չեն հայտնաբերվել:

Նա հավելեց, որ դրանից հետո իրենց դիմել են եւս երկու տղամարդ, որոնց մոտ եւս լուրջ խնդիրներ չեն հայտնաբերել:

«Քիչ առաջ եւս մեկ երիտասարդ դիմեց, որը հիմա հետազոտվում է (նկատի ունի Եղիա Ներսիսյանին): Այս պահի դրությամբ պառկած են 3-4 հոգի, մնացածը դուրս են գրվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930