Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵԽ նախարարների կոմիտեի նախագահը լռեցրեց ադրբեջանցի պատվիրակին

Հունիս 23,2015 15:25

Ստրասբուրգում ընթանում է Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանը: Ադրբեջանի պատվիրակության անդամներն առիթը բաց չեն թողնում «Հայաստանի կողմից օկուպացիայի», և այլ հակահայկական հայտարարություններ անելու համար:

Հերթական հայտարարությունը վերաբերում էր ՄԻԵԴ-ի կայացրած վճռին` «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով: Երբ ելույթ ունեցավ Բոսնիայի և Հերցեգովինայի ԱԳ նախարար Իգոր Ցրնադակը, նրան հարցեր հղելու ժամանակ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևան հարց բարձրացրեց. «ՄԻԵԴ-ն արդեն որոշում է կայացրել «Չիրագովն» ընդդեմ Հայաստանի» գործով: Ուստի ե՞րբ է վեհաժողովը քայլեր ձեռնարկելու փախստականների հարցերով, որոնք չեն կարողանում վերադառնալ իրենց հայրենի հող»:

Իգոր Ցրնադակը` ի պատասխան հարցի հիշեցրեց ՄԻԵԴ-ի մեկ այլ որոշում` «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործով», որով վճիռը ընդդեմ Ադրբեջանի է ու պատասխանեց. «Անշուշտ, մենք քայլեր ձեռնարկելու ենք, սակայն այս գործերից յուրաքանչյուրում էլ դատարանը գտել է մարդու իրավունքների խախտման ու ոտնահարման դեպքեր»:

Դառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցին, պարոն Ցրնադակը հայտնեց, որ հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությունն իրականացնում է Մինսկի խումբը, իսկ երկու երկրները պարտավոր են ձեռք ձեռքի տված փորձել խնդրի կարգավորման տարբերակներ գտնել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930