Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տիգրան Խզմալյան. «Այս գիշերը 1915 թվականի մռայլ արտացոլումն էր». Haqqin.az

Հունիս 23,2015 15:24

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ադրբեջանական «Haqqin.az» կայքի հետ զրույցում մեկնաբանել է այս գիշեր «Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստների նկատմամբ իրականացված բռնությունները: «Ընդունված է համարել, որ հայ ազգը սոցիալական խնդիրների համար չի ըմբոստանում եւ միայն մոբիլիզանում է ազգային անվտանգության սպառնացող վտանգների դեպքում»:

Ըստ կինոռեժիսորի՝ հենց այս է պատճառը, որ երկար տարիներ Հայաստանում կա թալան եւ կոռուպցիա: Տնտեսությունը, տրանսպորտը, էներգետիկան, կապը ամբողջությամբ փոխանցվել են Ռուսաստանին. «Վերջում դա սկսել է թվալ պետական շանտաժ. Ռուսաստանը առասպելական պարտքերի պատրվակով բռնագրավում է Հայաստանի գույքը եւ պաշտպանության ու օգնության անորոշ խոստումներ է տալիս: Պաշտպանությունը դարձավ Ադրբեջանին 4 միլիարդ դոլար արժողությամբ նորագույն զենքի վաճառքը, իսկ օգնությունը՝ կոմունալ ծառայությունների գների աննախադեպ աճը»:

Տիգրան Խզմալյանը կարծում է, որ անցած գիշեր Երեւանում տեղի ունեցածը 1915 թվականին Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացված բռնությունների մռայլ արտացոլումն է. «Հայաստանի ոստիկանության համազգեստը երիտասարդությանը ջրցան մեքենաներով եւ մահակներով ցրելիս միայն խորացնում էր այդ բացահայտ զուգահեռները»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930