Քիչ առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքից դուրս եկան ԱԺ պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանը, Արամ Մանուկյանը եւ Ստեփան Դեմիրճյանը:
Լյուդմիլա Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բռնություն չի կիրառվել բերման ենթարկվածների նկատմամբ. «Բոլորը շատ հանգիստ վիճակում էին եւ պետն էլ կարծես թե տրամադրված է եւ փաստեց, որ մեկ-երկու ժամվա ընթացքում բոլորին դուրս կթողնեն: Մի խոսքով՝ կարծում եմ, իրենք էլ են գիտակցում, որ սա այն դեպքն է, որ ոչ մեկի նկատմամբ ոչ մի քրեական գործ, ոչ մի բռնություն պետք չէ կիրառել, որովհետեւ սա իրոք արդարացի պահանջ էր, որը ներկայացվել էր ակտիվի կողմից»:
Նա հավելեց, որ բաժանմունքում մի տղա կա, որի ձեռքը վնասված է, իրենք պետին ասել են՝ կամ այդ տղայի հետ բոլոր գործընթացները արագ կատարեն, կամ թողնեն, որ այդ տղան գնա բժշկի:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ