Քիչ առաջ Aravot.am-ին ահազանգեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի մայրը՝ Ֆրիդա Աբրահամյանը, եւ տեղեկացրեց, որ այս պահին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության բաժանմունքում են բերման ենթարկված ակտիվիստներ Արամ Աղաբաբյանը, Արմինե Պապյանը, Անի Ադիգյոզալյանը, իսկ ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքում են Անուշ Աղաբաբյանն ու Էդգար անունով մի երիտասարդ: Տիկին Աբրահամյանը մեզ փոխանցեց, որ որեւէ տեղեկություն չունեն, թե ինչ իրավիճակ է ոստիկանական բաժանմունքում, երիտասարդներն ինչպես են:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից Aravot.am-ին հայտնեցին, որ այս պահին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժանմունք են մեկնում ՄԻՊ գրասենյակի արագ արձագանքման խմբի անդամները, իսկ Նոր Նորքի բաժանմունքում ներկա պահին արդեն ՄԻՊ աշխատակիցներն աշխատում են:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ