Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեզ թվում է, թե պաշտոնյան արտոնյա՞լ է, ով արտոնյալ է՝ նրա տեղը ցույց տվեք». Բիշարյան

Հունիս 23,2015 14:39

ԱԺ-ում քննարկվեց «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Ինչպես տեղեկացրել ենք, նախագծով կառավարությունն առաջարկում է սահմանել, որ բարձրաստիճան պաշտոնական անձինք գիտական աստիճանի չեն կարող հավակնել: Երկրի շուրջ 500 պաշտոնյաները իրավունք չեն ունենա իրենց պաշտոնավարման ընթացքում գիտական աստիճաններ ստանալ, բայց կարող են շարունակել զբաղվել գիտական աշխատանքով:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ընդդիմացավ. «Փաստորեն, գիտական աստիճաններ շնորհող կառույցներն այնքան են վախենում պաշտոնյաներից, որ եթե հանկարծ պաշտոնյաներն ուզենան պաշտպանեն՝ կարող են խնդիրներ առաջանան: Չի կարելի որեւէ քաղաքացու արգելել, որ գիտական աշխատանքով զբաղվի եւ եթե ուզում է դոկտոր պրոֆեսոր՝ դառնա: ԱԺ կանոնակարգով գրված է, որ պատգամավորն իրավունք ունի գիտական աշխատանքով զբաղվելու, դասախոսություններ անելու, դպրոցում աշխատելու, բայց իրավունք չունի՞ պաշտպանելո՞ւ: Խնդիրը նրա մեջ, որ ես պաշտպանեմ, ես պաշտպանած մարդ եմ, բայց իմ գործընկերների մեջ կան երիտասարդ մարդիկ, որոնք ուզում են: Ասենք, 5 տարի պատգամավոր դարձար, որից հետո դու պետք է դուրս գաս պաշտոնից, նոր մտածես գնալ պաշտպանելո՞ւ: Գիտական ինստիտուտները պետք է հաշվի չառնեն՝ պաշտոնյա ես, մինիստր ես, տո չգիտեմ ով ես, պատգամավոր ես: Գիտես, կարող ես, աջակցություն ես ցուցաբերում գիտության զարգացմանը, արի զարգացրու, ներդրում արա: Ի՞նչ է նշանակում, եթե պաշտոնյա ես, նախարար ես, իրավունք չունես»:

Ըստ Հեղինե Բիշարյանի, եթե չենք վստահում գիտական աստիճան շնորհող ինստիտուտներին, դրանք ինչի՞ համար ենք ձեւավորել. «ԲՈՀ-ը ինչի՞ համար է: Պարոն Աշոտյան, ձեզ հետ համաձայն չեմ: Կարող ենք սկսել պատգամավորներին, պաշտոնյաներին լիքը բան արգելենք, ինչի՞ համար: Ձեզ թվում է, թե պաշտոնյան արտոնյա՞լ է: Ո՞վ ասաց: Բոլոր ընտրյալներն այստեղ նստած, ազգի, ժողովրդի ծառաներն են, որեւէ մեկն արտոնյալ չէ: Ով արտոնյալ է, նրա տեղը ցույց տվեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930