Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքից լրագրողների եւ բերման ենթարկվածների հարազատներին դուրս հանեցին՝ կողպելով բաժանմունքի մետաղյա ճաղավանդակը:
Փաստաբաններին եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին ոստիկանները ներս չէին թողնում եւ հորդորում էին սպասել, ասելով, որ զեկուցելուց հետո միայն կարող են նրանց ներս թողնել:
Նոր Նորքի ոստիկանության բաժանմունք եկան պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանը, Արամ Մանուկյանը եւ Ստեփան Դեմիրճյանը, բայց նրանց առջեւ ընդհանրապես ճաղավանդակը չէին բացում:
Կարդացեք նաև
Երկար ժամանակ դուռը թակելուց հետո ճաղավանդակը բացեցին միայն այն ժամանակ, երբ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դուրս էր գալիս բաժանմունքից: Լյուդմիլա Սարգսյանը եւ Ստեփան Դեմիրճյանը մտան բաժանմունք, իսկ Արամ Մանուկյանը ուրիշ մուտքով բարձրացավ: Փաստաբաններին այնուամենայնիվ չէին թողնում ներս մտնել: Միայն Նիկոլ Փաշինյանի միջնորդությունից հետո նրանք կարողացան մտնել բաժանմունք:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ