Վաղը հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնում է Ստամբուլ՝ մասնակցելու Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:
Հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը մեկնելուց առաջ Atavot.am-ին տեղեկացրեց, որ հավաքականը մեկնում է ամբողջական կազմով եւ ներկայացուցիչներ ունենալու է բոլոր ութ քաշային կարգերում: Ստամբուլում մրցագորգ մտնելու են. 50 կգ՝ Նորայր Ախոյան, 55՝ Սլավիկ Գալստյան, 60՝ Տարոն Դումոյան, 66՝ Կարեն Ասլանյան, 74՝ Արմեն Հակոբյան, 84՝ Վարուժան Գրիգորյան, 96՝ Հարություն Միքայելյան, 120՝ Էդգար Խաչատրյան:
Արմեն Բաբալարյանը մեդալների հարցում կանխագուշակումներից ձեռնպահ մնաց, սակայն նշեց, որ թեեւ կան թեթեւ վնասվածք ունեցողներ, սակայն բոլոր տղաներն էլ փորձառու են ու մրցավայր մեկնում են պայքարելու վճռականությամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ