Այժմ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հավաքվել են Բաղրամյան պողոտայից առավոտյան բերման ենթարկված քաղաքացիական ակտիվիստների բարեկամները եւ ընկերները:
Բերման ենթարկվածների մոտ են պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ: Հավաքվածները հնարավորություն ունեցան տեսնել Եղիա Ներսիսյանին, որը հազիվ էր կարողանում խոսել, քայլել: Նա միայն հասցրեց ասել, որ իրեն թվում է՝ կողը ջարդված է:
Եղիա Ներսիսյանին ոստիկանության բաժնում բուժօգնություն ցուցաբերվեց: Հավաքված լրագրողներին եւ բերման ենթարկվածների հարազատներին խնդրեցին լքել ոստիկանության բաժանմունքը, իսկ հարցին, թե ե՞րբ կարող են տեսնել բերման ենթարկվածներին, ասացին՝ շուտով, 10 րոպեից կպատասխանեն հարցերին:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ