«Դե, եթե այդքան ազդեցիկ էիք, թույլ չտայիք, որ 1993-ից Թուրքիան շրջափակեր Հայաստանը», անդրադառնալով ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի ելույթին՝ ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«ՉԻ» – 1993-ին Հայաստանի իշխանություններն, իհարկե, այնքան ազդեցիկ չէին, որ կանխեին Թուրքիայի կողմից երկրի շրջափակումը։ Ազդեցիկությունն ընդամենը այնքան հերիքեց, որ ազատագրեցին Քելբաջարը, ինչից հետո էլ Թուրքիան փակեց սահմանը, մեկ էլ՝ բավարարեց, որ այդքանից հետո արտաքին աշխարհն Ադրբեջանին ճանաչի ագրեսոր, իսկ Հայաստանը՝ տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ։
Այ հաջորդ իշխանություններն իսկապես ազդեցիկ էին։ Այնքան ազդեցիկ, որ անգամ Իրան-Հայաստան գազամուղի տրամաչափն էին ուրիշները որոշում։ Եվ ի վերջո այնքան փոքր գազամուղ կառուցվեց, որ Հայաստանը փաստորեն ներսից շրջափակվեց եւ առ այսօր շարունակում է շրջափակված մնալ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև