Արաբկիրի ոստիկանության բաժին քիչ առաջ մոտ 10 ակտիվիստներ բերվեցին հարցաքննության: Նրանցից մեկը մինչ բաժին մտնելը հասցրեց պատմել, որ իրենք վաղ առավոտյան բերման էին ենթարկվել Բաղրամյան պողոտայից եւ տարվել էին Բաղրամյանի ոստիկանության բաժանմունք: Նրա պատմելով, իրենք գտնվել են մետրոյի հարեւանությամբ գտնվող ոստիկանության բաժանմունքում: Նրա պատմելով՝ թեեւ այնտեղ արդեն հարցաքննվել են, իրենց հայտնել են, որ պետք է լրացուցիչ հարցաքննվեն նաեւ Արաբկիրի բաժնում:
Աղջիկներից մեկը պատմեց, որ ինքը բերման ենթարկվելիս բռնության է ենթարկվել շատերի պես, «ձեռքերս կոպիտ ձեւով սեղմում էին: Ոնց որ մարդահամար լիներ, պետք է ամեն մեքենայում 4 հոգին լրանար: Ոստիկանները մեզ նետում էին մեքենաները եւ ասում էին՝ էստեղ չորրորդի տեղ կա, բեր խցկենք: Ու էդպես խցկում էին մեքենաները ու ճանապարհում ոստիկանության բաժանմունքներ»:
Նրա պատմելով, իրենց վաղ առավոտյան տարել են «Նաիրի» բժշկական կենտրոն եւ ստուգել՝ արդյոք կա՞ն ալկոհոլ օգտագործած քաղաքացիներ, բայց իրենց մեջ ալկոհոլ օգտագործածներ չեն եղել:
Մանրամասները առաջիկայում՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ