Լրահոս
Օրվա լրահոսը

Ոմանք ասում են, թե Դուք մնացել եք Բարխուդարովի «դերի տակ. «Ժողովուրդ»

Հունիս 23,2015 13:19

Դերասան Սամվել Սարգսյանն այն կարծիքին է, որ որակյալ սերիալ, ֆիլմ, ստանալու համար հարկավոր է ընդգրկել ճաշակ թելադրող դերասանների եւ գոնե նրանց լավ վարձատրել։ Դերասանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է իր՝ «թանկ դերասան» լինելու, «դերի տակ մնալու» մասին շրջանառվող խոսակցություններին եւ այլ թեմաների։

– Ոմանք ասում են, թե Դուք մնացել եք Բարխուդարովի «դերի տակ», ի՞նչ կասեք։

– Կասեմ, որ այդ մարդիկ ինձ խառնում են ուրիշ մարդու հետ։ Ես ոչ այդ տարիքին եմ, ոչ էլ այդ խելքին եմ, որ «դերի տակ մնամ»։ Թեպետ կան իմ տարիքի դերասաններ, որ մնում են իրենց «դերերի տակ», դա, երեւի, ավելի շատ խելքի հետ կապված բան է։ Հաճախ նրանք վախենում են իրենց իրական դեմքը ցույց տալուց, քանի որ մտածում են, որ կարող է ժողովուրդը չսիրի, դիմակ են հագնում, իբր իրենք «կինոյի տղեն» են։

– Սերիալային Ձեր կերպարներին ծանոթ հեռուստադիտողները հաճախ ասոցացնում են Ձեր անձը նրանց հետ։ Այս առնչությամբ հետաքրքիր դեպքեր եղե՞լ են։

– Մի առիթով գնացել էի Գյումրու ոստիկանական բաժանմունք, լուրջ ոստիկանների հանդիպեցի, որոնք ինձ տեսնելուն պես սկսեցին բողոքել, բա՝ պարոն Սարգսյան, հապա մեր վիճակը նայեք, մեր շենքը նայեք, մի բան արեք, օգնեք, թող մեր շենքը վերանորոգեն… էսպես լուրջ-լուրջ խոսում են… Ես էլ մտածում եմ՝ հիմա ես սրանց ոնց բացատրեմ, որ տղերք, էդ դուք եք մնացել «կինոյի տակ»։ Ստիպված ասացի՝ լավ, ես կմտածեմ… Մեկ շաբաթից այդ շենքում վերանորոգում սկսվեց, որը զուգադիպեց մեր այդ խոսակցությանը։ Դրանից հետո այդ ոստիկաններն ասել էին՝ դե, մարդն ասաց ու արեց էլի… (ծիծաղում է):

Մեկ այլ դեպք էլ մեր սերիալի դիմահարդարներն են ինձ պատմել։ Եթե կհիշեք՝ «Կյանքի գինը» սերիալում երկվորյակ եղբայրների էի մարմնավորում։ Ուրեմն աղջիկները նստել էին տաքսի, վարորդն իմ մասին էր խոսել, ասել էր՝ սա Բարխուդարովի եղբայրն է, չէ՞, աղջիկներն ասել էին՝ գիտեք, այդ եղբայրներին նույն մարդն է մարմնավորում։ Տաքսու վարորդը կանգնեցրել էր մեքենան, ասել էր՝ դուք կյանքից բան չեք հասկանում, դրանք երկու եղբայր են, դուք ոչ մի բանից խաբար չեք։ Արդյունքում աղջիկներն էլ էին կասկածել, թե կարո՞ղ է ես իրոք նմանակ ունեմ (ծիծաղում է):

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930