Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին

Հունիս 23,2015 13:17

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության անդամ Գագիկ Մելիքյանի մեկնաբանությունը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ.

Այն, ինչ տեղի ունեցավ առավոտյան, չի դիմանում որևիցե քննադատության: Ցուցարարներն իրացնում էին ՀՀ Սահմանադրությամբ իրենց տրված իրավունքը՝ խաղաղ, առանց բռնության կոչերի: Ոստիկանության գործողություններն անհամաչափ էին, տեղ-տեղ աչքի էին ընկնում հատուկ դաժանությամբ: Վստահ ենք, որ ցուցարարների պայքարն արդար էր՝ նրանք փողոց էին դուրս եկել՝ ոչ ասելու հերթական կամայական ու չհիմնավորված որոշմանը: Դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ մի քանի անձանց կոռումպացվածության հետևանքով Հայաստանում կրկին թանկացումների շղթա է սկսելու:

ՍԴՀԿ-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին:

ՍԴՀԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930